Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 5. Օրենսգրքի 55-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենսգրքի 55-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ.».

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) 4.1-ին կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է լիզինգի առարկայի հանձնում-ընդունումը փաստաթղթավորելու համար:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտում պարտադիր ներառվում են`

1) հաշվարկային փաստաթղթի սերիան ու համարը.

2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.

3) լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ամսաթիվը.

4) ավելացված արժեքի հարկի դրույքաչափն ու գումարը` առանձին սյունով կամ տողով (ավելացված արժեքի հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում).

5) լիզինգի առարկայի անվանացանկը, քանակը, միավորի գինը ու ընդհանուր արժեքը.

6) լիզինգատուի՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, լիզինգի առարկայի առաքման կամ հանձնման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.

7) լիզինգառուի՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ավելացված արժեքի հարկ վճարողների դեպքում` նաև ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, լիզինգի առարկայի նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, լիզինգի առարկայի նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ լիզինգի առարկան հանձնվում է առաքման կամ հանձնման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։