Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածում՝
Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 1-ին կետի «հողերը, բացառությամբ վարձակալության» բառերը փոխարինել «անշարժ գույքը, բացառությամբ դրա վարձակալության» բառերով, իսկ «հողերի» բառը՝ «լինելու դեպքերի» բառերով,
բ. 2-րդ և 6-րդ կետերի «հողերը» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,
գ. 3-րդ կետի «հողամասերը» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,
դ. 7-րդ կետի «շինությունները» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,
ե. 8-րդ կետի «ա» ենթակետի «շինությունները» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,
զ. 8-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող անշարժ գույքը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքը: Սույն ենթակետում նշված անշարժ գույքերի ցանկը սահմանում է Կառավարությունը.»,
է. 9-րդ կետի «հողամաս» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «անշարժ գույք» բառերով,
ը. 10-րդ և 14-րդ կետերի «շինությունները» բառը փոխարինել «անշարժ գույքը» բառերով,
թ. 15-րդ կետի առաջին պարբերության «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները» բառերով, իսկ նույն կետի «ա» ենթակետի «շինություններ չհանդիսացող շինությունների» բառերը՝ «անշարժ գույք չհանդիսացող գույքի» բառերով,
ժ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) պարտադիր զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո, սույն մասի 15-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերին համապատասխան, անշարժ գույքի հարկից ազատվում են նաև նույն կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները՝ մեկ անշարժ գույքի 40 միլիոն դրամը չգերազանցող մասով:
Սույն կետում նշված հարկ վճարողին սեփականության իրավունքով մեկից ավելի անշարժ գույք պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի դիմումի մեջ նշված անշարժ գույքի մասով, իսկ արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի տված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի քանակի և գտնվելու վայրերի վերաբերյալ, ինչպես նաև անշարժ գույքի գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի (մարմինների) տված տեղեկանքը (տեղեկանքները)` այլ անշարժ գույքի մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:
Սույն կետով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:
Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանում է Կառավարությունը:».
2) 2-րդ մասի «հողերի» բառը փոխարինել «անշարժ գույքի» բառերով: