Հոդված 6. Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 6. Օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) պարտադիր զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաև սույն մասի 4-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները՝ մեկ փոխադրամիջոցի 150 ձիաուժը չգերազանցող մասով:
Սույն կետում նշված հարկ վճարողին սեփականության իրավունքով մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի դիմումի մեջ նշված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում շարժական գույքի կադաստր վարող մարմնի տված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի քանակի վերաբերյալ, ինչպես նաև փոխադրամիջոցի գրանցման վայրի (վայրերի) հաշվառող մարմնի (մարմինների) տրամադրած տեղեկանքը (տեղեկանքները)՝ այլ փոխադրամիջոցների մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:
Սույն կետով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:
Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանում է Կառավարությունը:»։