Հոդված 4. Օրենսգրքի 233-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենսգրքի 233-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի՝ հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի (արժեքների) և Օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և Օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները: Գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկը հաշվարկվում է դրա հաշվարկային զուտ եկամտի և Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափի արտադրյալի չափով՝ հաշվի առնելով Օրենսգրքի 230-րդ հոդվածով սահմանված արտոնությունները և Օրենսգրքի 234-րդ հոդվածի դրույթները:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. 2021 թվականի հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների և Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի հաշվետու տարվա համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար՝ 100 տոկոսի չափով:»։