Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Կողմերը պարտավորվում են ապահովել՝

տեղեկության փոխանակում անվճար հիմունքներով՝ սույն Համաձայնագրով սահմանվող կարգով,

տեղեկատվական, այդ թվում՝ միջպետական համակարգերի իրավական ռեժիմի կատարումը,

տեղեկության փոխանակման գործընթացում օգտագործվող գաղտնի տեղեկույթի պաշտպանումը՝ Կողմերի պետությունների օրենսդրության, 1993թ. հունվարի 22-ի՝ Միջպետական գաղտնիքների պահպանման փոխադարձ ապահովման վերաբերյալ համաձայնագրի, 2013թ. հոկտեմբերի 25-ի` Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին համաձայնագրի, Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի՝ 2013թ. հոկտեմբերի 25-ի որոշմամբ հաստատված՝ Անկախ Պետությունների Համագործակցության մարմիններում գաղտնի տեղեկույթի հետ վարվելու վերաբերյալ կանոնների և Կողմերի կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերով նման կարգի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին:

Սույն Համաձայնագրի շրջանակներում գաղտնի տեղեկույթի փոխանցումը ամեն առանձին դեպքում կատարվում է Կողմերի պետությունների օրենսդրության համաձայն՝ ելնելով սեփական շահերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։