Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Տեղեկություն ստանալու համար հարցման մեջ նշվում են՝

ա) հարցում կատարող և հայցվող իրավասու մարմնի կամ ԱՊՀ մարմնի անվանումները,

բ) հարցման հիմքը և առարկան,

գ) հայցվող տեղեկության պարունակության նկարագրությունը,

դ) հայցվող տեղեկության օգտագործման նպատակը,

ե) դրա կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

2. Հայցվող իրավասու մարմինը կամ ԱՊՀ մարմինը տեղեկացնում է հարցում կատարող իրավասու մարմնին կամ ԱՊՀ մարմնին հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումը ստանալու օրվանից 30 օր անց՝

ա) հարցումով նախաձեռնված գործողությունների և դրանց արդյունքների վերաբերյալ,

բ) հարցումը (նրա մի մասը) կատարելու մերժման, հետաձգման և (կամ) պայմանների վերաբերյալ՝ նշելով պատճառները:

3. Հայցվող իրավասու մարմինը կարող է մերժել հարցման կատարումը, եթե դա հակասում է իր պետության շահերին և (կամ) օրենսդրությանը կամ էլ միջազգային պարտավորություններին, ինչպես նաև այն դեպքում, եթե հարցումը չի համապատասխանում սույն Համաձայնագրի դրույթներին:

4. Հայցվող իրավասու մարմինը կամ ԱՊՀ մարմինը չի հրապարակում հարցում ուղարկելու վերաբերյալ տեղեկությունը առանց հարցում կատարող իրավասու մարմնի կամ ԱՊՀ մարմնի նախնական գրավոր համաձայնության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։