Հոդված 9
Հոդված 9
Կողմերը կարող են մասնակցել միջպետական տեղեկատվական համակարգի ստեղծմանը՝ սույն Համաձայնագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակման կազմակերպման համար:
Ազգային տեղեկատվական համակարգում պարունակվող գաղտնի տեղեկույթը այլ Կողմի իրավասու մարմնին կամ ԱՊՀ մարմնին փոխանցումը, ինչպես նաև ազգային տեղեկատվական համակարգի օգտատերերին իրավունք տրամադրելը իրականացվում է միայն այն գաղտնի տեղեկույթի նկատմամբ, որի փոխանցման մասին որոշումն ընդունվել է` համաձայն ազգային այն պետության օրենսդրության, որի իրավասու մարմին է հանդիսանում ազգային տեղեկատվական համակարգի տերը:
Միջպետական տեղեկատվական համակարգերի ստեղծման մեջ ներգրավված Կողմերի իրավական ռեժիմի սահմանումը հանձնվում է նրանց կողմից սահմանած իրավասու մարմնին կամ ԱՊՀ մարմնին, որի նկատմամբ կիրառվում են միջպետական տեղեկատվական համակարգի տիրոջ իրավունքը և լիազորությունները:
Գաղտնի տեղեկույթ պարունակող միջպետական տեղեկատվական համակարգերի իրավական ռեժիմը պետք է ներառի գաղտնի տեղեկույթի պաշտպանության միջոցներ՝ նախատեսված 2013թ. հոկտեմբերի 25-ի՝ «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին» համաձայնագրով: