Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.
«Հոդված 7.1. Ռազմարդյունաբերության ոլորտում պետական մարմինները
1. Ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող այլ պետական մարմինները՝
1) հանդես են գալիս որպես պետական պատվիրատու.
2) մասնակցում են ռազմական կարիքների համար պետական պատվերի մշակմանը.
3) իրենց իրավասության սահմաններում ապահովում են պետական պատվերի կատարման և ռազմական արտադրանքի որակի հսկողությունը.
4) իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են միջպետական ռազմատեխնիկական համագործակցության իրականացմանը.
5) մասնակցում են ռազմատեխնիկական քաղաքականության իրականացմանը.
6) իրականացնում են ռազմարդյունաբերության ոլորտում սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»: