Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «՝ կնքված պայմանագրերի մասին տեղեկացնելով պետական լիազոր մարմնին» բառերով.
2) 7-րդ կետը «փորձարկումներ» բառից հետո լրացնել «, ընդ որում զորավարժարանային փորձարկումների անհրաժեշտության դեպքում փորձարկումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորավարժարաններում» բառերով.
3) 14-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման համակարգի մարմնի իրավասու ներկայացուցչի մասնակցությամբ և ընդունումը հավաստող համապատասխան ակտով» բառերով: