Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-04-19-ից մինչև 2024-05-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԸ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ

Հոդված 19. Հեռարձակողների և օպերատորների եկամուտների աղբյուրները և դրանց հրապարակայնացումը

գործել է մինչև 2024-05-22Բացել ARLIS-ում

Հոդված 19. Հեռարձակողների և օպերատորների եկամուտների աղբյուրները և դրանց հրապարակայնացումը

1. Հեռարձակողների եկամուտները գոյանում են գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներից: Հանրային հեռարձակողի եկամուտները կանոնակարգվում են նաև սույն օրենքի 29-րդ հոդվածով:

2. Հեռարձակողները և օպերատորները պարտավոր են ապահովել իրենց աղբյուրների թափանցիկությունը, մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին` ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների, ինչպես նաև տեղեկություններ հիմնադիրների և մասնակիցների մասին:

3. Հեռարձակողները և օպերատորները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 1-ը կարգավորող պետական մարմին ներկայացնել նախորդող տարվա հասույթի (այսուհետ՝ Հասույթ) գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։