Գլուխ 7 · ՀԵՂԻՆԱԿԱԶՈՐՈՒՄԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍԻ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 50. Լիցենզիայի վավերապայմանները
Հոդված 50. Լիցենզիայի վավերապայմանները
1. Լիցենզիան պարունակում է հետևյալ տեղեկությունները.
1) կարգավորող պետական մարմնի անվանումը.
2) լիցենզիայի սերիան և համարը.
3) լիցենզիան տալու ժամանակաթիվը.
4) գործունեության տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան.
5) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի համար` ազգանունը, անունը և հաշվառման վայրը.
6) սփռման տարածքը.
7) լիցենզիայի գործողության ժամկետը.
8) կարգավորող պետական մարմնի նախագահի ստորագրությունը.
9) կարգավորող պետական մարմնի կնիքի դրոշմը:
2. Մրցույթում հաղթած առաջարկը կցվում է լիցենզիային որպես պայման և համարվում դրա անբաժանելի մասը: