Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-28-ից մինչև 2026-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 14. Հովանավորությունը Հեռարձակողների տեսալսողական հաղորդումներում

գործել է մինչև 2026-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 14. Հովանավորությունը Հեռարձակողների տեսալսողական հաղորդումներում

1. Հովանավորությունը Հեռարձակող չհանդիսացող կամ տեսալսողական ծրագրերի ստեղծման գործում չներգրավված ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասնակցությունն է տեսալսողական հաղորդման ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորմանը այդ անձի անունը, ապրանքանիշը, համբավը կամ գործունեությունը գովազդելու նպատակով:

2. Տեսալսողական հաղորդումների հովանավորության նկատմամբ կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդը կարգավորող դրույթները:

3. Հովանավորված տեսալսողական հաղորդման բովանդակությունը և ուղղվածությունը չպետք է կրեն հովանավորի միջամտությունը և այլ բնույթի ազդեցություն:

4. Արգելվում է հովանավորությունը`

1) կուսակցությունների, կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների մասնակցությամբ հիմնադրված կամ կառավարվող հիմնադրամների, նախընտրական հիմնադրամների և կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից.

2) լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական հաղորդումների դեպքում.

3) դեղատոմսով տրամադրվող դեղերի անունների հիշատակումով, արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից:

5. Ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների, ծխախոտի, դեղերի, բուժտեխնիկայի, զենքի և զինամթերքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ինչպես նաև բուժական մեթոդների, վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան կազմակերպման գործունեությամբ զբաղվող անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները:

6. Հովանավորվող տեսալսողական հաղորդման մեջ պետք է հստակ նշվի հովանավորին համապատասխանող անվանումը կամ ցանկացած այլ խորհրդանիշ, ինչպես նաև իր ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը, որոնք կարող են ներկայացվել հաղորդման ընթացքում, սակայն ոչ ավելի, քան մեկ ժամվա ընթացքում երեք անգամ՝ յուրաքանչյուրը 15 վայրկյան տևողությամբ:

7. Հեռարձակողների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է սույն օրենքի և «Գովազդի մասին» օրենքի պահանջներին համապատասխան

(14-րդ հոդվածը լրաց. 22.01.25 ՀՕ-10-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։