Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-28-ից մինչև 2026-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 3.1 · (գլուխը լրաց. 25.10.23 ՀՕ-344-Ն)

Հոդված 14.5. Չափումների կատարումը մինչև Կոմիտեի ընտրած առևտրային կազմակերպության գործունեությունը

գործել է մինչև 2026-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 14.5. Չափումների կատարումը մինչև Կոմիտեի ընտրած առևտրային կազմակերպության գործունեությունը

1. Մինչև Կոմիտեի ընտրած առևտրային կազմակերպության գործունեությունը, բայց ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի հունվարի 1-ը չափումներ կարող են կատարել Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձինք՝ պայմանով, որ այդ մասին սույն օրենքի 3.1-ին գլուխն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, կամ չափումները կատարելուն նախորդող հինգ օրվա ընթացքում պետք է ծանուցեն կարգավորող մարմնին, իսկ Կոմիտեի ստեղծվելուց հետո՝ Կոմիտեին։ Սույն մասում նշված ծանուցումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները՝ չափումներ կատարող անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն։

2. Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված անձանց կողմից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը չափումներ կատարելու մասով կարգավորող մարմինը կարող է սահմանել, փոփոխել կամ չեղարկել չափանիշներ (ստանդարտներ)՝ չափումներ կատարելու համար և վերահսկել իր սահմանած չափանիշների (ստանդարտների) պահպանումը։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերահսկողության շրջանակում կարգավորող մարմինը կարող է չափումները կատարող անձանցից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր կամ այլ նյութեր՝ սահմանելով դրանք ներկայացնելու ժամկետները և (կամ) ձևաչափերը։

4. Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված չափումներ կատարող անձինք, ինչպես նաև այլ անձ, որը չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ փոխանցում կամ որևէ կերպ օգտագործում է երրորդ անձանց հետ հարաբերություններում մինչև դրանց փոխանցումը և (կամ) օգտագործումը, պետք է այդ անձանցից ստացված գրավոր հավաստումների բնօրինակները ներկայացնեն կարգավորող պետական մարմին։ Սույն մասում նշված գրավոր հավաստման մեջ առնվազն պետք է նշված լինեն, որ՝

1) չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ չեն կարող հանդիսանալ օբյեկտիվ տվյալ.

2) գրավոր հավաստումը ներկայացնող անձը ծանոթացել է սույն օրենքի 3.1-ին գլուխն ուժի մեջ մտնելուն նախորդող երկու տարվա ընթացքում համապատասխան անձի չափումների մասով կատարված աուդիտի, ստուգումների և այլ ուսումնասիրությունների արդյունքներին, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձի կողմից չափումների արժանահավատությունը՝ դրանց առկայության դեպքում գրավոր հավաստմանը կցելով համապատասխան աուդիտի, ստուգումների և այլ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքները (եզրակացությունները):

Սույն մասում նշված աուդիտի, ստուգումների և այլ ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան չափումներ կատարող անձինք և այլ անձ, որը չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ փոխանցում կամ որևէ կերպ օգտագործում է երրորդ անձանց հետ հարաբերություններում, պարտավոր են գրավոր հավաստումը տրամադրել ստորագրող անձին։

5. Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված չափումներ կատարող անձինք, ինչպես նաև այլ անձ, որը չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ տարածում է դրանց տարածմանը զուգահեռ, պետք է համաժամանակյա նույն եղանակով ծանուցեն երրորդ անձանց առնվազն հետևյալի մասին.

1) չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ չեն կարող համարվել օբյեկտիվ տվյալ.

2) սույն օրենքի 3.1-ին գլուխն ուժի մեջ մտնելուն նախորդող երկու տարվա ընթացքում համապատասխան անձի մոտ չափումների մասով կատարված աուդիտի, ստուգումների և այլ ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձի կողմից չափումների արժանահավատությունը՝ կցելով համապատասխան աուդիտի, ստուգումների և այլ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքները (եզրակացությունները) դրանց առկայության դեպքում։

(հոդվածը գործում է մինչև Կոմիտեի ընտրած առևտրային կազմակերպության գործունեությունը, բայց ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի հունվարի 1-ը` համաձայն սույն օրենքի 60-րդ հոդվածի 24-րդ մասի)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։