Հոդված 14.3. Տեսալսողական մեդիայի չափումները և սկզբունքները
Հոդված 14.3. Տեսալսողական մեդիայի չափումները և սկզբունքները
1. Տեսալսողական մեդիայի ոլորտում վարկանիշի ձևավորումը, ինչպես նաև տեսալսողական մեդիայի ոլորտի գովազդային ծառայությունների շուկայում վարկանիշային գնագոյացումը կատարվում են հեռարձակողների, առանձին տեսալսողական հաղորդումների և տեսալսողական ծրագրերի չափումների միջոցով։
2. Չափումները կատարվում են օրինականության, անկողմնակալության, անկախության, վստահելիության, արհեստավարժության, հետազոտությունների անընդհատության և չափումների ոլորտում ընդունելի այլ սկզբունքների հիման վրա։
3. Չափումների արդյունքները ենթակա չեն հրապարակման, եթե համապատասխան հեռարձակողն այդ մասով գրավոր պահանջ է ներկայացնում չափումներ կատարող անձին։ Հեռարձակողը համապատասխան պահանջը ներկայացնելուց հետո այդ մասով չափումների արդյունքները տրամադրում է բացառապես կարգավորող մարմնին, որը դրանք կարող է օգտագործել օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։