Գլուխ 3.1 · (գլուխը լրաց. 25.10.23 ՀՕ-344-Ն)
Հոդված 14.4. Չափումներ կատարողները
Հոդված 14.4. Չափումներ կատարողները
1. Չափումները կատարում են Կոմիտեի կողմից ընտրված և վերահսկվող առևտրային կազմակերպությունները։
2. Կոմիտեի կողմից չափումներ կատարող անձինք ընտրվում են առավելագույնը հինգ տարի ժամկետով։
3. Սույն հոդվածի 1-ին մասով և Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված կամ չվերահսկվող կազմակերպությունների կատարած չափումների արդյունքները հիմք չեն հեռարձակողների վարկանիշերի ձևավորման համար։