Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5.1. Հեռուստահաղորդումների հեռարձակումը ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով
Հոդված 5.1. Հեռուստահաղորդումների հեռարձակումը ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով
(վերնագիրը փոփ. 28.04.14 ՀՕ-12-Ն)
Հանրային հեռուստառադիոընկերությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակում են նաև մանկական և (կամ) լրատվական հեռուստահաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել խուլ հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:
(5.1-ին հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-327-Ն, փոփ. 28.04.14 ՀՕ-12-Ն)