Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-06-09-ից մինչև 2016-07-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 6.1 · (գլուխը լրաց. 18.12.15 ՀՕ-202-Ն)

Հոդված 55.2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը

գործել է մինչև 2016-07-09Բացել ARLIS-ում

Հոդված 55.2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը

1. Ազգային հանձնաժողովը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու առաջին մրցույթը հայտարարում է մինչև 2016 թվականի մայիսի 1-ը: Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում դրա հայտարարելուց մեկ տարի հետո Ազգային հանձնաժողովը հայտարարում է նոր մրցույթ:

2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը հայտարարելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, սույն օրենքի 55.1-ին հոդվածի պայմաններին համապատասխանող իրավաբանական անձը Ազգային հանձնաժողով պետք է ներկայացնի՝

ա) դիմում.

բ) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ՝ ցանցի գործարկման ժամանակացույցը.

գ) ապացույցներ դիմողի մոտ հեռարձակման թվային ցանցն ստեղծելու և շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական և ֆինանսական կարողությունների առկայության մասին:

3. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի համար դիմումում պետք է նշվեն՝

ա) դիմումն Ազգային հանձնաժողովին ուղղված լինելու մասին.

բ) դիմողի գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության իրականացման հասցեն.

գ) մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացնելու մասին.

դ) մուլտիպլեքսի կառուցման և գործարկման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների մասին, ընդ որում, հաճախականությունները պետք է ներառված լինեն Ազգային հանձնաժողովի կառավարման ներքո տրամադրված հաճախականություններում:

4. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո Ազգային հանձնաժողովը ցանցի ստեղծման նախագիծը և ժամանակացույցը իր ընտրած փորձագետներին ներկայացնում է տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը վեց ամսվա ընթացքում:

5. Եթե վեց ամսվա ընթացքում հանձնաժողովը չի տալիս տեխնիկական եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

6. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո՝ առավելագույնը 15-օրյա ժամկետում, Ազգային հանձնաժողովը կազմակերպում է հանրային լսումներ, որոնց անցկացման վայրի և ժամի մասին հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am):

7. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո՝ առավելագույնը երկու ամսվա ընթացքում, հիմք ընդունելով փորձաքննության և հանրային լսումների արդյունքները, Ազգային հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:

8. Մրցույթի կազմակերպման առանձնահատկությունները (ներառյալ՝ գնահատման չափանիշները) սահմանվում են Ազգային հանձնաժողովի որոշմամբ:

(գլուխը լրաց. 18.12.15 ՀՕ-202-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։