Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների տեսակները

գործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

Հոդված 15. Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների տեսակները

(վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-153-Ն)

1. Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել հանրային և մասնավոր հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ:

2. Հայաստանի Հանրապետությունում գործում են առնվազն մեկ անկախ հանրային հեռուստաընկերություն և մեկ անկախ հանրային ռադիոընկերություն:

3. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը հիմնադրվում են Կառավարության որոշմամբ:

4. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը կարող են հիմնադրվել միայն բաժնետիրական ընկերության ձևով, որի միակ մասնակիցը Հայաստանի Հանրապետությունն է:

5. Հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունն ապահովում են հանրային հեռուստաընկերություններն ու հանրային ռադիոընկերությունները:

6. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով լիազոր մարմինը հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ):

7. Կառավարության որոշմամբ Խորհրդի կառավարմանը կարող են հանձնվել այլ բաժնետիրական ընկերություններ:

8. Մասնավոր են այն հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները, որոնց հիմնադիրները (մասնակիցները) ֆիզիկական անձինք են կամ իրավաբանական անձինք:

9. Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն օգտվում են հավասար իրավունքներից և օրենքի առջև հավասարապես պատասխանատու են` անկախ իրենց կազմակերպաիրավական ձևից:

(15-րդ հոդվածը խմբ. 23.03.18 ՀՕ-153-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։