Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և նպատակները
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան և նպատակները
Սույն օրենքը սահմանում է հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների) կարգավիճակը, կանոնակարգում է դրանց հիմնադրման, արտոնագրման (լիցենզավորման) և ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները: