Հոդված 15. Բարեգործական հովանավորությունը հեռուստառադիոհաղորդումների իրականացման գործում
Հոդված 15. Բարեգործական հովանավորությունը հեռուստառադիոհաղորդումների իրականացման գործում
Բարեգործական հովանավորությունը ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձի նյութական ներդրումն է ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորման ձևով, որի նպատակը հաղորդումների պատրաստմանն ու որակի բարձրացմանն օժանդակելն է:
Հեռուստառադիոհաղորդումների իրականացման գործում բարեգործական հովանավորությունը համարվում է հեռուստառադիոհաղորդումների արտադրության ոչ առևտրային գործունեություն:
Կուսակցությունները և կրոնական կազմակերպությունները չեն կարող բարեգործական հովանավորության ֆինանսավորողներ լինել:
Արգելվում է լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական հաղորդումների բարեգործական հովանավորությունը, ինչպես նաև հովանավորությամբ ստեղծվող հաղորդումների նկատմամբ հովանավորողի կողմից որևէ միջամտություն:
Բարեգործական հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդումներում լուսագրերի տեսքով նշվում են տեղեկություններ հովանավորողների մասին, ներկայացվում են խորհրդանիշներ, մակագրություններ, կարճ հայտարարություններ` միայն հաղորդման սկզբում և վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տևողությամբ: