Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-12-12-ից մինչև 2004-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրները

գործել է մինչև 2004-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 17. Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրները

Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ կարող են լինել իրավաբանական և ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Հեռուստառադիոընկերությունների հիմնադրման ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ելքն ապահովող կապիտալի չափից:

Մասնավոր հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ չեն կարող լինել`

ա) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները.

բ) Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները.

գ) Ազգային հանձնաժողովի անդամները.

դ) կուսակցությունները.

ե) կրոնական կազմակերպությունները.

զ) դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձինք.

է) 18 տարին չլրացած քաղաքացիները:

(17-րդ հոդվածը խմբ. 24.10.01 ՀՕ-251)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։