Հոդված 45. Ազգային հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարեցումը
Հոդված 45. Ազգային հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարեցումը
Ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի անդամը`
ա) հրաժարական է տվել.
բ) ընտրվել կամ նշանակվել է որևէ այլ պաշտոնում.
գ) առանց հարգելի պատճառի երեք ամսից ավելի չի մասնակցել Ազգային հանձնաժողովի աշխատանքներին.
դ) դատապարտվել է դատարանի դատավճռով.
ե) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
զ) մահացել է:
Նշված դեպքերում Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Ազգային հանձնաժողովի թափուր տեղի առկայության դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, և թափուր տեղը մեկամսյա ժամկետում լրացվում է այն սկզբունքով, որով կատարվել էր նշանակումը:
Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընդգրկվել Ազգային հանձնաժողովի կազմում:
(45-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251)