Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-14-ից մինչև 2001-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24. Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 24. Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը

Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`

ա) իշխանությունը բռնի զավթելու, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և տապալելու քարոզչության.

բ) ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու.

գ) օրենքով պահպանվող պետական կամ այլ գաղտնիքներ հրապարակելու.

դ) պատերազմ քարոզելու.

ե) քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված գործողությունների կոչեր տարածելու.

զ) պոռնկագրություն տարածելու.

է) բռնության և դաժանության պաշտամունք, մարդկային արժանապատվությունը նսեմացնող և անչափահասների դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումներ հեռարձակելու.

ը) զրպարտության, այլ անձանց իրավունքները, անմեղության կանխավարկածը խախտելու նպատակներով:

Բացառություն կարող են կազմել պատմափաստավավերագրական նյութերի օգտագործումը և ցուցադրումը:

Էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումները և սարսափ ֆիլմերը կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ը: Բացառություն կարող են լինել կոդավորված հեռուստառադիոհաղորդումները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։