Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-14-ից մինչև 2001-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

հեռուստառադիոհեռարձակում` էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ` կաբելային (լարային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյուններն ընկալելի լինեն հասարակությանը: Հեռարձակում է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հեռուստառադիոլսարանին տրամադրել է հեռարձակող կազմակերպությունը, կամ տրամադրվել է նրա համաձայնությամբ.

հեռուստառադիոհաղորդում` տարածման համար նախատեսված պատկերներ և (կամ) հնչյուններ կամ այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված նյութի ամբողջություն, որն ստեղծել է հեռարձակող կազմակերպությունը կամ նրա պատվերով և միջոցներով` այլ կազմակերպություն.

հեռուստառադիոհաղորդաշարեր` ձայնային, տեսաշարային կամ տեսաձայնաշարային զանգվածային լրատվության և տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) ամբողջականություն, որն ունի հաստատուն անվանում, եթեր հեռարձակվելու իրավունք (որոշակի պարբերականությամբ, ոչ պակաս, քան տարին մեկ անգամ) և նախատեսված է հնարավոր լսարանի անմիջական ընկալման համար.

հեռուստառադիոհաղորդումների ծրագիր` հեռուստառադիոհաղորդումների թվարկում, հերթականություն, եթեր հեռարձակելու ժամ, ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային լրատվություն` հաղորդումների տեսքով.

հեռուստառադիոհեռարձակման արտոնագիր (լիցենզիա)` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս օգտվել որոշակի եթերային հաճախությունից, կաբելային (լարային) ցանցից` հեռուստառադիոհաղորդումներ արտադրելու և (կամ) հեռարձակելու նպատակով.

ծրագրային քաղաքականություն` հեռուստառադիոհաղորդումների հիմնական թեմատիկան, ուղղվածությունը, տեսակները, ժանրային կառուցվածքը, հաղորդումների պատրաստման և հեռարձակման առանձնահատկությունները.

հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն)` իրավաբանական անձ, որն արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա պատրաստում և (կամ) հեռարձակում կամ վերահեռարձակում է զանգվածային տեղեկատվություն` օգտագործելով սեփականության, վարձակալական կամ անհատույց օգտագործման իրավունքով իրեն պատկանող հեռուստառադիոսարքավորումներ և պատասխանատվություն է կրում արտոնագրում (լիցենզիայում) նշված պայմանների, սույն օրենքի և այլ իրավական նորմերի կատարման համար.

հեռուստառադիոընկերության հիմնադիրներ` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնք իրենց նախաձեռնությամբ և մասնակիցների միջոցների ներդրմամբ ստեղծում են հեռուստառադիոընկերություն.

հեռուստառադիոհաղորդումներ արտադրող` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձ, որն իրականացնում է ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվածային լրատվության արտադրություն.

արտոնագրատեր` հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն), որը սույն օրենքի համաձայն ունի հեռուստառադիոհաղորդումների արտադրության և (կամ) հեռարձակման արտոնագիր (լիցենզիա), իրականացնում է որոշակի ծրագրային քաղաքականություն, արտադրում, տարածում է ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվածային լրատվություն և տվյալներ (լրացուցիչ տեղեկատվություն).

հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք պատրաստել կամ պատվիրել են Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերությունները կամ հեռուստառադիոհաղորդումներ արտադրող այլ ընկերությունները, այդ թվում` նաև այն հաղորդումները, որոնք հեռարձակվում են հայերեն թարգմանությամբ.

սեփական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք պատրաստել են տվյալ հեռուստառադիոընկերությունները, և հեղինակային իրավունքի օբյեկտ են.

օտարերկրյա արտադրության հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք պատրաստվել են արտերկրում, ինչպես նաև հաղորդումներ, որոնք պարունակում են 50 տոկոսից ավելի ոչ հայրենական արտադրության ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային նյութեր.

կոդավորված հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք համապատասխան օժանդակ սարքավորումների օգնությամբ կարող են ընդունվել եթերային և կաբելային (լարային) հեռարձակմամբ` պայմանագրային հիմունքներով.

վերահեռարձակում` հեռարձակող կազմակերպության հաղորդման (ծրագրի) միաժամանակյա կամ արդեն հեռարձակված և ամրագրված (ձայնագրված և (կամ) տեսագրված) հաղորդման հետագա հեռարձակում մեկ այլ հեռարձակող կազմակերպության կողմից.

հեռարձակման ցանց` ռադիոհաճախությունների և կաբելային (լարային) ցանցերի կապի ուղիների ամբողջականություն, որն օգտագործում է արտոնագրատերը հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման նպատակով.

սփռման տարածք` տարածք, որի սահմաններում հեռուստառադիոընկերությունները, տեխնիկական գործող չափանիշներին համապատասխան, ապահովում են ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային լրատվության կամ տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) տարածում.

հաճախությունների ցանկ` փաստաթուղթ, որը պարունակում է հեռահաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հեռուստառադիոհաղորդումների համար հատկացված հաճախությունների ցանկը` նշելով հեռուստառադիոալիքների աշխատանքային հաճախությունները և դրանցով գործող հեռահաղորդակցության միջոցների գտնվելու վայրն ու սփռման հնարավոր տարածքը.

արբանյակ` ցածր ուղեծրային կամ երկրաընդունիչ տիեզերական սարքավորում, որն օգտագործվում է տեղեկատվության ընդունման և վերահեռարձակման նպատակով.

հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական միջոցներ` սարքավորումներ, որոնք ապահովում են հեռուստառադիոհաղորդումների պատրաստումը և դրանց փոխանցումը հեռահաղորդակցության տեխնիկական միջոցներին.

լրացուցիչ տեղեկատվություն` ցանկացած տեղեկատվություն (լուսագրային, թվային, գրաֆիկական, ձայնային), որը կապված չէ հիմնական հաղորդման բովանդակության հետ, սակայն հեռարձակվում է այդ հաղորդման ազդանշանով և նախատեսված է անսահմանափակ թվով լսարանի անհատական ընկալման համար.

անհատական ընդունում` անմիջականորեն հաղորդող սարքերից կենցաղային սարքերով հեռուստառադիոհաղորդումների անմիջական ընդունում` առանց վերահեռարձակման իրավունքի:

պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի, կառավարության, վարչապետի, սահմանադրական դատարանի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կենտրոնական բանկի, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օրենքով կամ կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում պետական այլ մարմինների կամ նրանց լիազորած անձանց պաշտոնապես ներկայացրած և հրապարակման ենթակա` պետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, հանրության շահերի պաշտպանությանն առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն:

(3-րդ հոդվածը լրաց. 26.09.01 ՀՕ-233)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։