Հոդված 42. Ազգային հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերը և սկզբունքները
Հոդված 42. Ազգային հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերը և սկզբունքները
Ազգային հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, իր կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Ազգային հանձնաժողովը մշակում է Ազգային հանձնաժողովի կանոնակարգը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային հանձնաժողովի կանոնակարգը օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը: Ազգային հանձնաժողովի կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով:
Ազգային հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են` ինքնուրույնությունը, կոլեգիալությունը և հրապարակայնությունը:
(42-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-223)