Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-14-ից մինչև 2001-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 43. Ազգային հանձնաժողովի գործունեության կարգը

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 43. Ազգային հանձնաժողովի գործունեության կարգը

Ազգային հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և գործունեությունը ղեկավարում է Ազգային հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` տեղակալը:

Ազգային հանձնաժողովի`

ա) նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.

բ) նիստն իրավազոր է, եթե դա վարում է Ազգային հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, և նիստին ներկա են Ազգային հանձնաժողովի անդամների կեսից ավելին.

գ) որոշումներն ընդունվում են հանձնաժողովի` նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ.

դ) նիստերն արձանագրվում են, դրանք ստորագրում է նիստը նախագահողը.

ե) նիստերն անցկացվում են հրապարակայնորեն, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ազգային հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է Խորհրդի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ առնվազն չորս անդամի պահանջով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։