Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-11-14-ից մինչև 2001-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 58. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

գործել է մինչև 2001-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 58. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

Սույն օրենքի դրույթների, Ազգային հանձնաժողովի որոշումների և սույն բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաև արտոնագրի (լիցենզիայի) պայմանները չկատարելու կամ խախտելու դեպքում Ազգային հանձնաժողովն իրավասու է`

ա) այդ մասին ծանուցագրով տեղյակ պահել տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը), որը պարտավոր է բավարարել ներկայացվող պահանջները.

բ) տվյալ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) նկատմամբ կիրառել վարչական տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով.

գ) իր որոշմամբ կասեցնել տվյալ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) կամ նրա հաղորդաշարի գործունեությունը` մինչև Ազգային հանձնաժողովի կողմից նշված խախտումների վերացումը կամ դատարանի համապատասխան որոշումը.

դ) սույն օրենքի 55 հոդվածով նախատեսված դեպքերում իր որոշմամբ անվավեր ճանաչել օրենսդրությունը խախտող հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) արտոնագիրը (լիցենզիան).

ե) դիմել դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ պատասխանատվության ենթարկելու հայցով:

Վարչական տուգանքի և նշված տույժի կիրառման կարգը սահմանում է Ազգային հանձնաժողովը:

Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) իրավունք ունեն դիմել դատարան` Ազգային հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով: Հայցի առկայությունը չի դադարեցնում ծանուցագրի պահանջների կամ տուգանքի կիրառման մասին որոշման կատարումը:

Ազգային հանձնաժողովի կողմից հեռուստառադիոընկերության կամ հաղորդաշարի գործունեությունն անհիմն դադարեցնելու դեպքում Ազգային հանձնաժողովը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը պատճառած վնասը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։