Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-12-12-ից մինչև 2004-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 43. Ազգային հանձնաժողովի գործունեության կարգը

գործել է մինչև 2004-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 43. Ազգային հանձնաժողովի գործունեության կարգը

Ազգային հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և գործունեությունը ղեկավարում է Ազգային հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` տեղակալը:

Ազգային հանձնաժողովի`

ա) նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.

բ) նիստն իրավազոր է, եթե դա վարում է Ազգային հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, և նիստին ներկա են Ազգային հանձնաժողովի անդամների երկու երրորդը.

գ) որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.

դ) նիստերն արձանագրվում են, դրանք ստորագրում է նիստը նախագահողը.

ե) նիստերն անցկացվում են հրապարակայնորեն, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ազգային հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ առնվազն չորս անդամի պահանջով:

(43-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։