Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-12-12-ից մինչև 2004-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ)

Հոդված 55. Արտոնագրի (լիցենզիայի) ուժը կորցրած ճանաչելը

գործել է մինչև 2004-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 55. Արտոնագրի (լիցենզիայի) ուժը կորցրած ճանաչելը

(վերնագիրը խմբ. 24.10.01 ՀՕ-251)

Ազգային հանձնաժողովը կարող է արտոնագիրը (լիցենզիան) ուժը կորցրած ճանաչել, եթե`

ա) դա ստացվել է անօրինական ճանապարհով.

բ) խախտվել են արտոնագրի (լիցենզիայի) պայմանները, և Ազգային հանձնաժողովն այդ պատճառով մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ զգուշացումներ է կատարել.

գ) հեռուստառադիոընկերության` տեխնիկական միջոցների ընդունված ստանդարտներին անհամապատասխանությունը, որը հաստատված է փորձաքննությամբ և վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ է ստեղծում այլ հեռուստառադիոընկերությունների գործունեության համար, չի ապահովում հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական որակը, և Ազգային հանձնաժողովի զգուշացումներից հետո` 15 օրվա ընթացքում, դրանք չեն վերացվել.

դ) տեղի է ունեցել արտոնագրի (լիցենզիայի) զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.

ե) արտոնագրատերն արտոնագիրը (լիցենզիան) ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել հեռուստառադիոհաղորդումներ.

զ) այդ մասին կա արտոնագրատիրոջ դիմումը:

Լուծարման հետևանքով առաջացած վնասների համար Ազգային հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում: Արտոնագրման (լիցենզավորման) համար մուծված գումարը չի վերադարձվում:

Ազգային հանձնաժողովի որոշումը` արտոնագիրը (լիցենզիան) ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, կարող է գանգատարկվել դատական կարգով: Արտոնագիրն անհիմն ուժը կորցրած ճանաչելու դեպքում Ազգային հանձնաժողովը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը պատճառած վնասը:

(55-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.10.01 ՀՕ-251)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։