Հոդված 142
Հոդված 142.
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարում է Հանրապետության Նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության նախաձեռնությամբ:
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնության պահանջով արտահերթ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:
Արտահերթ նստաշրջանը չի կարող տևել վեց օրից ավել:
Պատգամավորներն արտահերթ նստաշրջան անցկացնելու մասին իրենց նախաձեռնությունն իրականացնում են որոշման նախագիծը, պատգամավորների անհրաժեշտ քանակի ստորագրություններով, Ազգային ժողովի նախագահին հանձնելու միջոցով: Ազգային ժողովի նախագահը որոշման նախագծի նախաձեռնողների հետ հաջորդ օրն անցկացնում է խորհրդակցություն: Եթե նախաձեռնողները պնդում են արտահերթ նստաշրջանի իրենց առաջարկությունը, Ազգային ժողովի նախագահը որոշման նախագիծը նույն օրը ներկայացնում է Հանրապետության Նախագահին: