Գլուխ 2 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հոդված 21
Հոդված 21.
Պատգամավորը հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ, ընդունելություն է կազմակերպում իր ընտրատարածքում, ուսումնասիրում և օրենսդրությանը համապատասխան ընթացք է տալիս ընտրողներից ստացված առաջարկություններին ու գանգատներին:
Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են պատգամավորի պահանջով ընտրատարածքում ամիսն առնվազն մեկ օր կահավորված սենյակ հատկացնել պատգամավորին` քաղաքացիների ընդունելության համար: