Հոդված 29
Հոդված 29.
Ազգային ժողովի ընտրության արդյունքով համամասնական ընտրակարգով ընտրված, կուսակցության կամ ընտրական միավորման նախընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորները կազմում են նույնանուն խմբակցություններ` անկախ պատգամավորների թվաքանակից:
Ազգային ժողովում այլ խմբակցություններ չեն կարող ստեղծվել:
Պատգամավորը համարվում է խմբակցության անդամ, եթե նա ընդգրկված է եղել համապատասխան կուսակցության կամ ընտրական միավորման նախընտրական ցուցակում:
Կուսակցության կամ ընտրական միավորման նախընտրական ցուցակում չընդգրկված պատգամավորը խմբակցության որոշմամբ կարող է անդամագրվել խմբակցությանը, եթե նա մեծամասնական ընտրակարգով ընտրվել է որպես համապատասխան կուսակցության անդամ:
Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցությանը և Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարություն է անում Ազգային ժողովի առաջիկա նիստում:
Ազգային ժողովի նիստերի դահլիճում յուրաքանչյուր խմբակցությանը հատկացվում է առանձին հատված:
Խմբակցությունը Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում խմբակցության ղեկավարի և քարտուղարի անուն-ազգանունը:
(29-րդ հոդվածը խմբ. 27.05.97 ՀՕ-115)