Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 67

գործել է մինչև 1998-05-10Բացել ARLIS-ում

Հոդված 67.

Կանոնակարգի 66 հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները ստանալուց հետո Ազգային Ժողովի նախագահը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է հանձնաժողովներ` նշելով գլխադասայինը, իսկ օրենքների նախագծերը` նաև կառավարություն` վարչապետին:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակը կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովում իր նախաձեռնության քննարկմանը: Հանձնաժողովը նախաձեռնության քննարկման մասին տեղեկացնում է օրենսդրական նախաձեռնության հեղինակին ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:

Գլխադասային հանձնաժողովը և կառավարությունը մեկամսյա ժամկետում եզրակացություն են տալիս ստացված նախագծերի վերաբերյալ:

Կառավարությունը եզրակացություն է տալիս օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին:

Եթե կանոնակարգի սույն հոդվածով նախատեսված ժամկետներում կառավարությունը եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ օրենքի նախագիծը չի նվազեցնում պետական եկամուտները կամ ավելացնում ծախսերը:

Նախագծի մասին անհրաժեշտ եզրակացությունները ստանալուց կամ եզրակացությունների համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի նախագահը նախագիծը և դրա մասին առկա եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողովի հերթական եռօրյա նիստին` քվեարկության դնելով նստաշրջանի օրակարգում օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկելու մասին հարցը:

Եթե օրենսդրական նախաձեռնությունը ներառում է տարբեր ոլորտներ, ապա կարող են նշանակվել մեկից ավելի գլխադասային հանձնաժողովներ:

Օրենսդրական նախաձեռնությունը եռօրյա նիստերի օրակարգ է մտնում ոչ ուշ, քան նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց երկու ամիս հետո: Նշված ժամկետը կարող է խախտվել միայն Ազգային Ժողովի նախագահի առաջարկությամբ` Ազգային Ժողովի որոշմամբ:

(67-րդ հոդվածը լրաց. 07.10.97 ՀՕ-148, խմբ., լրաց. 22.10.97 ՀՕ-154)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։