Գլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 99
Հոդված 99.
Ելույթներից հետո նախագահողը մինչև տասը րոպե տևողությամբ ելույթի համար ձայն է տալիս խմբակցությունների և խմբերի ներկայացուցիչներին:
Խմբակցությունների և խմբերի ելույթների հաջորդականությունը որոշվում է ըստ նրանց թվաքանակի` փոքրաթիվ խմբակցությունները և խմբերը ելույթ են ունենում սկզբում:
Մտքերի փոխանակությունն ավարտվում է գլխադասային հանձնաժողովի, ապա հիմնական զեկուցողի մինչև տասը րոպե տևողությամբ եզրափակիչ խոսքով, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:
Հիմնական զեկուցողի պահանջով եզրափակիչ խոսքը հետաձգվում է մեկ ժամով: