ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2019 թվականի N 1031-Ա
«ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
(1-ին կետը փոփ. 20.08.20 N 1386-Ա)
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով փոփոխության պետական գրանցումը` առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ N 2 հավելվածում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
(4-րդ կետը փոփ. 20.08.20 N 1386-Ա)
5. Սույն որոշման 1-ին կետի համաձայն՝ գույքի ամրացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածներում նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
(6-րդ կետը փոփ. 20.08.20 N 1386-Ա)
7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերում նշված գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:
(7-րդ կետը փոփ. 20.08.20 N 1386-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. օգոստոսի 16
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
օգոստոսի 8-ի N 1031-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետությանը պատկանող ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց վճարվող՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի
առ 01.04.2019 թ.
(հավելվածն ուժը կորցրել է 20.08.20 N 1386-Ա)
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
օգոստոսի 8-ի N 1031-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետությանը պատկանող ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց վճարվող՝ «Հայաէրոնավիգացիա» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի
առ 01.04.2019 թ.
NN
ը/կ Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի վկայականի համարը Անշարժ գույքի անվանումը Անշարժ գույքի տեսակը Շենք-շինություն-ների ընդհանուր մակերեսը (քառ. մ) Հարկայ-նությունը Հողա-մասի չափը (հա) Անշարժ գույքի սկզբնա-կան արժեքը Անշարժ գույքի կուտակ-ված մաշվա-ծությունը Անշարժ գույքի հաշվեկշռային արժեքը
(մնացորդային արժեքը)
1. ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիայի համայնք 0101717 ՄԱՌՓ 265 շենք 32.7 1 1,004,197 552,309 451,888
2. ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ 2723119 ԱԱՌԿ «Աշտարակ» օբյեկտ հողամաս 0.13164 10,104,094 10,104,094
3. ՀՀ Արագա-ծոտնի մարզ,
ք. Թալին 1611716 ԱԱՌԿ «Թալին» վարչական շենք
ԱԱՌԿ «Թալին» վարչական շենք հողամաս 0.7833 68,051,980 68,051,980
շենք 125.5 1 7,098,834 1,246,072 5,852,762
4. ՀՀ Սյունիքի մարզ,
ք. Սիսիան 1959361 Ռադիոկայան
Ռադիոկայան հողամաս 0.3820 2,016,960 2,016,960
շենք 67.68 1 3,184,930 938,417 2,246,513
5. ՀՀ Արմա-վիրի մարզ,
գ. Ոսկեհատ 1388773 Կառավարման կայան («ՀԱՌՓ 85»)
Կառավարման կայան («ՀԱՌՓ 85») հողամաս 0.6464 26,456,142 26,456,142
շենք 213.1 1 17,835,583 10,081,288 7,754,295
Ընդամենը 122․934․634
(հավելվածը լրաց., փոփ. 20.08.20 N 1386-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ծ. Սողոմոնյան