Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով Կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե, հաստատվում է վերջինիս կանոնադրությունը: Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատում է քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմինը: Քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնի ղեկավարն ի պաշտոնե հանդիսանում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահ:»: