Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21.1-ին հոդվածի 2-րդ մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21.1-ին հոդվածի 2-րդ մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) խորհրդի քանակական կազմի հաստատումը, ինչպես նաև դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, բացառությամբ սույն օրենքի 21.3-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ ընդհանուր ժողովը չունի խորհրդի անդամների ընտրության և լիազորությունների դադարեցման իրավասություն: Խորհրդի քանակական կազմի հաստատման և դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում, բացառությամբ սույն օրենքի 21.3-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ խորհրդի քանակական կազմը կարող է հաստատվել արտահերթ ընդհանուր ժողովում։ Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել, եթե ժողովը որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.»։