Հոդված 280. Մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելը, կեղծ դեղեր պատրաստելը կամ արտադրելը կամ իրացնելը
Հոդված 280. Մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելը, կեղծ դեղեր պատրաստելը կամ արտադրելը կամ իրացնելը
(վերնագիրը լրաց. 17.05.16 ՀՕ-90-Ն)
1. Առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիա) մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելը, եթե դա անզգուշությամբ վնաս է պատճառել մարդու առողջությանը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Կեղծ դեղեր պատրաստելը կամ արտադրելը կամ իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
(280-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 21.12.10 ՀՕ-222-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-90-Ն)