Հոդված 93. Պատժից ազատելը հատուկ ուսումնադաստիարակչական կամ բժշկական-դաստիարակչական հաստատությունում տեղավորելու միջոցով
Հոդված 93. Պատժից ազատելը հատուկ ուսումնադաստիարակչական կամ բժշկական-դաստիարակչական հաստատությունում տեղավորելու միջոցով
1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասը կարող է պատժից ազատվել, եթե դատարանը գտնի, որ պատժի նպատակներին կարելի է հասնել նրան անչափահասների հատուկ ուսումնադաստիարակչական կամ բժշկական-դաստիարակչական հաստատությունում տեղավորելու միջոցով:
2. Հատուկ ուսումնադաստիարակչական կամ բժշկական-դաստիարակչական հաստատությունում տեղավորելը նշանակվում է առավելագույնը երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան չափահաս դառնալը:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասում նշված հաստատություններում գտնվելը կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե դատարանը ուսումնադաստիարակչական կամ բժշկական-դաստիարակչական հաստատության ղեկավարի միջնորդությամբ գտնի, որ անչափահասը տվյալ միջոցը հետագա կրելու կարիքը չունի: