Անցնել բովանդակությանը
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 31 · ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 345.1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը, հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանք խեղաթյուրելը

գործել է մինչև 2020-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 345.1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը, հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանք խեղաթյուրելը

(վերնագիրը փոփ. 09.07.19 ՀՕ-135-Ն)

1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը, երբ հայտարարագիր տալը պարտադիր է, ինչպես նաև հայտարարագրում գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի վերաբերյալ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելը կամ դրանք թաքցնելը, որոնք հանգեցրել են խոշոր չափերի պարտավորության հարկադիր կատարման անհնարինության`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

(345.1-ին հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-15-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-135-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։