Անցնել բովանդակությանը
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 33 · ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 385. Ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերը

գործել է մինչև 2020-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 385. Ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերը

1. Ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հրապարակային կոչերը՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են զանգվածային լրատվության միջոցներով կամ բարձրագույն պետական պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածում բարձրագույն պետական պաշտոն զբաղեցնող անձինք են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։