Հոդված 3. Ռազմական դրության ժամանակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորությունից ազատելը
Հոդված 3. Ռազմական դրության ժամանակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորությունից ազատելը
1. Դրոշմավորման ենթակա չեն ռազմական դրության ժամանակահատվածում Օրենսգրքի 389-րդ և 390-րդ հոդվածների համաձայն՝ ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները՝ պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում։ Ռազմական դրության ժամանակահատվածում դրոշմավորված ապրանքներ հանձնելու դեպքում դրա վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերում։