Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ներմուծված՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, ինչպես նաև անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված բոլոր ապրանքների նկատմամբ՝ դրանք սույն օրենքով սահմանված կարգով պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում։

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ցանկը Կառավարությունը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնօրյա ժամկետում:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2020 թ. հոկտեմբերի 22

Երևան

ՀՕ-461-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։