Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից ազատելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծումն ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից ազատելը

1. Ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից՝ այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում։

2. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների կողմից ներմուծված ապրանքները պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգով դուրս գրված և պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և (կամ) առողջապահության նախարարության վավերացրած հաշվարկային փաստաթղթերով։ Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծված ապրանքները պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է կողմերի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով։

3. Կառավարության հաստատած ցանկում ներառված և ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 73-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։