Անցնել բովանդակությանը

Հոդված 3. ․ Օրենքի 20-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3․ Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի գանձվում է 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) կրեդիտավորողը ձեռնարկել է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները և

2) փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, և

3) սպառողի իրավունքի խախտման հետևանքով սպառողը փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը:»․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար:

Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված՝ սպառողի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։