Հոդված 4. ․
Հոդված 4․
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի։
2․ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված՝ սպառողների կողմից այդ հոդվածով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։
3․ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ռազմական դրություն հայտարարելու որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ և դրանից հետո գոյություն ունեցող հարաբերությունների վրա։
4․ Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված այն կրեդիտավորման պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները չնայած տեղի են ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն սպառողի կողմից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել։
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. հոկտեմբերի 29
Երևան
ՀՕ-471-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2020 թվական: