Անցնել բովանդակությանը

Հոդված 2. ․ Օրենքի 17-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2․ Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․ Սպառողը գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կամ կապի այլ միջոցներով ստանալու պայմանով: Ընդ որում, սպառողն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխելու հաղորդակցման միջոցը ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, և այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը կրեդիտավորողի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման նկատմամբ։ Սպառողն իրավունք ունի նաև սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն ստանալու կրեդիտավորողի տարածքում՝ առձեռն, որի դեպքում կրեդիտավորողը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել սպառողին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված էլեկտրոնային, փոստային կամ կապի այլ միջոցներով և առձեռն ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․

«3․1․ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սույն հոդվածով սահմանված հաղորդակցման կարգի խախտման դեպքում կրեդիտավորողն ազատվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից, եթե նման կարգի ապահովման անհնարինությունը կապված է արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման հետ։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։