Հոդված 14
Հոդված 14.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-ին հոդվածով.
«Հոդված 37.1. Իրավունքների պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը
1. 2022 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե ներկայացվում են էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասում նշված փաստաթղթերը (բացառությամբ ճարտարապետահատակագծային առաջադրանքի) համապատասխանաբար նոր ստեղծվող կամ նոր ստեղծված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար համարվում են ներկայացված դրանք տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացված լինելու դեպքում:»: