Հոդված 21. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 21. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը Կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հատակագծերի ներկայացման կարգը անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝ միայն էլեկտրոնային եղանակով հատակագծերի ներկայացման պահանջը տարածվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգը սահմանելուց հետո կազմված հատակագծերի վրա:
5. Սույն օրենքի 14-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը տրամադրված շինարարության թույլտվությունների հիման վրա նոր ստեղծված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար կիրառվում են մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի նորմերը:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-495-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: