Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում`
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «, բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ինքնազբաղված անձ հանդիսացող անհատ ձեռնարկատերերի» բառերը.
2) 2-րդ մասի 2-րդ կետի «15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքները» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները» բառերով․
3) 3-րդ մասը «աշխատավարձը» բառից հետո լրացնել «և դրան հավասարեցված այլ վճարումները» բառերով․
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն դիմելու իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Սույն մասի համաձայն` դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը սահմանում է կառավարությունը:».
5) 6-8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել: